Իրանական հարսանիք

Իրանական հարուստ մշակույթում ամուսնությունը համարվում է ընտանիքի և բարոյական ու հաջողակ հասարակության հիմնասյունը:

Հասարակության բարոյական անկումը կանխելու և իրանցի կանանց ու տղամարդկանց մտածելակերպն անսասան պահելու նպատակով Իրանի մեծամեծներն ամուսնությունը հասարակության կարևոր հիմքերից են համարել: Իրանում հարսանեական բազում սովորույթներ կան, որոնց մի մասն անհետացել և մի մասն ավելի է պայծառացել ժամանակի ընթացքում:

Հասարակական կյանքի զարգացման ընթացքը փոփոխություններ է առաջացրել ընտանեական կառույցում և հաղորդակցությունների ու կրթության տարածման և քաղաքային կյանքի զարգացման արդյունքում հիմնական փոփոխությունների են ենթարկվել գյուղական հասարակությանը հատուկ փակ շրջանակներում տեղի ունեցող ավանդական ամուսնությունները: Հարսանեական արարողությունը հարսանախոսությունից մինչև հարսանիք ունի տարբեր փուլեր ու սովորույթներ: Այս հաղորդման նպատակն է ներկայացնել իրանական հարուստ մշակույթը և ուշադրություն սևեռել իմաստության ու բարձր ինքնագնահատականի վրա հիմնված ազգային ու ցեղային մշակույթի ինքնության վրա: Մարդկային քաղաքակրթության հիմնասյուներից համարվող իրանական վաղեմի քաղաքակրթությունը կարևորում է ամուսնությունը: Իրանական հարսանեական սովորույթների հիմքում ընկած են ընտանիքների սերն ու միասնությունը:

Իրանական մշակույթում ամուսնանալով մարդիկ հոգեկան խաղաղություն ու ապահովություն են զգում: Աշխարհում համբավը տարածված իրանցիների արիական սերը կարող է դրսևորվել խոհեմ կապերում, կատարելության հասնել և օրինակ ծառայել գալիք սերունդների համար: Իրանի տարբեր շրջաններում առանձնահատուկ է նշվում ամուսնության սրբազան արարողությունը:

Նրանց մոտ կա այսպիսի սովորություն` հարազատները տղայի համար ընտրում են մի աղջկա և մի քանի անգամ նրա տուն են գնում, որպեսզի տեսնեն նրա վերաբերմունքն ընտանիքի և հյուրերի հետ: Ապա ընտանիքի մեծերն են գնում: Հաջորդ փուլում աղջկա ընտանիքը պայմաններ է ճշտում ամուսնությունն ընդունելու համար: Մի քանի օր անց, փեսայի ընտանիքը իր համաձայնությունն է հայտնում:Հարսանեական խնջույքներում լոռերը պարում են և ավանդական ու տեղական խաղեր են կազմակերպում: Հաղորդման այս բաժնում լսենք պրն. Զարեի բացատրությունները Ղեյղաջ կոչվող ավանդույթի մասին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s